Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 18 » Samsung-ի նոր Galaxy Note 7s սմարթֆոնների պատճառով 26 մարդ այրվածքներ է ստացել
20:52
Samsung-ի նոր Galaxy Note 7s սմարթֆոնների պատճառով 26 մարդ այրվածքներ է ստացել

      ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում դատական հայց է ներկայացվել հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերության դեմ, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ հայցը կապված է բրենդի նոր Galaxy Note 7s սմարթֆոնի հետ:

  Նշվում է, որ նոր սմարթֆոնը տեխնիկական խնդիրների պատճառով պայթել է Ֆլորիդայի բնակիչ Ջոնաթան Սթրոբելի տաբատի գրպանում, ինչի հետևանքով տղամարդը 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել: Հայտնի է, որ տուժածը հարավկորական արտադրողից պահանջում է ֆինանսական փոխհատուցում, որի չափի մասին ոչինչ չի նշվում:

    Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս ներկայացված Galaxy Note 7s սմարթֆոնը կարճ ժամանակահատավածում հասցրել է տարբեր աստիճանի մարմնական այրվածքների 26 դեպքի պատճառ դառնալ: Ընդհանուր առմամբ, գրանցվել է վերոհիշյալ սմարթֆոնի պայթելու 92 դեպք:

      Հայտնի է, որ Samsung-ը պաշտոնապես ներողություն է խնդրել հեռախոսներում առկա տեխնիկական խնդիրների համար՝ կոչ անելով բլոր օգտատերերին փոխել իրենց սմարթֆոնները:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 427 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0