Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 12 » Սահակ Մինասյանը, հակառակ կանխատեսումների, վերընտրվել է Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար
19:20
Սահակ Մինասյանը, հակառակ կանխատեսումների, վերընտրվել է Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար

    Հայաստանի Հանրապետական կուսակցության Շիրակի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի հերթական ընտրության արդյունքում վերընտրվել է կառույցի գործող ղեկավար Սահակ Մինասյանը: Որևէ այլ թեկնածություն չի առաջադրվել:

     Սահակ Մինասյանը, որը երեկ Tert.am-ի հետ զրույցում համոզմունք էր հայտնել, որ վերընտրվելու է, այսօր պատասխանելով հարցին, թե սխալ չէ՞ անայլընտրանք ընտրությունը, ասաց. «18 մարդու պարագայում ճիշտ է»:

    Կայքը նշեւմ է, որ նիստին Խորհրդի 24 անդամից բացակայել են 6-ը, այդ թվում նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, ով ըստ մամուլի` Շիրակի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարի հիմնական հավակնորդն էր:

        «Ինքը Ազգային ժողովում Էթիկայի հանձնաժողովի նիստի էր»,- նկատել է Սահակ Միանասյանը:

      Սուքիաս Ավետիսյանը Tert.am–ի հետ նույն հարցազրույցում չէր թաքցրել, որ Սահակ Մինասյանից ինչ-ինչ դժգոհություն կա: 

       Հարցին, թե Խորհրդի բոլոր անդամները տեղեկացված ու ծանուցված են եղել, որ Խորհրդի նիստ է լինելու, Շիրակի մարզի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը դրական պատասխան է տվել` հավելելով.«Բացի մեկից, որը երկրում չէր»:

     Երեկ առավոտվա դրությամբ Սահակ Մինասյանն ինքը տեղյակ չէր, որ նույն օրը ժամը 18.30-ի դրությամբ Խորհրդի նիստի է հրավիրված, և միայն ավելի ուշ հաստատեց այդ տեղեկությունը: Հետևաբար, կար մեծ հավանականություն, որ այլ հանրապետականներ ևս այդ մասին չիմանային:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 778 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0