Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 19 » Ռուսաստանում վեճի ժամանակ կրակել են 3 ադրբեջանցու վրա
20:04
Ռուսաստանում վեճի ժամանակ կրակել են 3 ադրբեջանցու վրա

       Ռուսաստանի Գատչինա քաղաքի բարերից մեկում կրակ է բացվել ադրբեջանցիների վրա, գրում է ԱՊԱ գործակալությունը:

       Գործակալության փոխանցմամբ՝ բռնկված վեճի ժամանակ հաստատության հաճախորդներից մեկը կրակել է ադրբեջանցի երիտասարդների վրա: Երեք տուժածներն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են՝ 20, 22 և 27 տարեկան:

      Անհրաժեշտ բուժօգնությունից հետո նրանց տուն են բաց թողել:

      Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 840 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0