Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 16 » Ռուսաստանցի ռազմական փորձագետների սառը ցնցուղը Ալիևի գլխին
11:13
Ռուսաստանցի ռազմական փորձագետների սառը ցնցուղը Ալիևի գլխին

     Սեպտեմբերի 21-ին, երբ Երևանի Հանրապետության հրապարակով անցած «Իսկանդեր» համակարգը պատճառ դարձավ, որ Բաքվում սկսվի պարոնոիդալ հիստերիա... Սեփական հասարակությանը հանգստացնելու և համոզելու համար Իլհամ Ալիևը նախ ձեռնակեց տեղեկատվական «արտահոսք», ըստ որի Ադրբեջանն Իսրայելից գնելու է «Երկաթյա գմբեթ» հակահրթիռային համակարգեր, որ պաշտպանի Ադրբեջանը «Իսկանդեր»-ի հարվածներից... Հետո, այդ մասին մի պահ լռեցին...

    Սակայն մի քանի օր է ադրբեջանական ԶԼՄ-ները կրկին էքստազի մեջ են... Հղում կատարելով «The Times of Israel»-ին ալիևյան ԶԼՄ-ները մեկը մյուսին ձայն չտալով ուրախությամբ տեղեկացնում են, որ «Երկաթյա գմբեթ»-ները շատ շուտով կհայտնվեն Բաքվում... Սակայն ազերիների ուրախությունը շատ կարճ տևեց....

      Rusarminfo.ru-ին մեկնաբանելով այս տեղեկությունը ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ, «Национальная оборона» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն բավական վշտացրել է Իլհամ Ալիևին... «Առավելագույնը, որ կարող է անել «Երկաթյա գմբեթը»՝ կասեցնել ինքնաշեն հրթիռների թռիչքը... Իսրայելը այդ համակարգերը կիրառել է պաղեստինցիների կողմից հրեական պետության տարածքների ռմբակոծումն ինքնաշեն հրթիռներից պաշտպանելու համար... «Երկաթյա գմբեթ»-ը ոչ միայն չի կարող կասեցնել «Իսկանդեր»-ի, այլև նորմալ գործարանային պայմաններում արտադրված հրթիռների թռիչքը... Հետևաբար, այդ համակարգերը արդյունավետ չեն, քանի որ նրանք նախատեսված չեն օպերատիվ-տակտիկական հրթիռների դեմ պայքարելու համար...»,- ասել է Կորոտչենկոն...

    Ի. Կորոտչենկոյի այս մեկնաբանությանն ալիևյան ԶԼՄ-ներն արձագանքել են փողոցային վիրավորանքներով՝ փորձելով համոզել սեփական հասարակությանը, որ Կորոտչենկոն կոմպետենտ չէ...

       Սակայն Կորոտչենկոյի կարծիքը «Երկաթյա գմբեթ»-ի պահով կիսում է ևս մեկ ռուսաստանցի հայտնի ռազմական փորձագետ Անատոլի Ցիգանոկը, որը հոկտեմբերի սկզբին ադրբեջանական կայքերից մեկին մեկնաբանելով Բաքվի կողմից այդ համակարգերի գնման լուրը և նրանց «հակաԻսկանդեր»-յան հնարավորություններն ասել էր. ««Երկաթյա գմբեթ»-ը շատ լավ համակարգ է, սակայն դժվար թե կարողանա պահել «Իսկանդեր»-ների հարվածները..․ «Իսկանդեր»-ից բաց թողնված բալիստիկ հրթիռները չեն բարձրանում մթնոլորտի վերին շերտեր, այլ թռչում են հարթ հետագծով... Ի շնորհիվ այդ հատկությանը հրթիռը կարող է խուսափել թակարդներից...Հաշվի առնելով այդ հատկությունները հակահրթիռային համակարգերին դժվար է ոչնչացնել դրանք...»

        Ռուսաստանցի փորձագետների կարծիքները, որոնք սառը ցնցուղ էին Ալիևի համար, դուր չեն եկել պաշտոնական Բաքվին, որն ամեն գնով փորձում է «քանակի» հաշվին «հաղթել» Հայաստանին և Արցախին...

      Հ.Գ. Պաշտոնական Բաքուն ունի մեկ տարբերակ համոզվելու, որ իր կողմից գնվելիք «Երկաթյա գմբեթ»-ը ծակվելու է... Նոր պատերազմի սանձազերծելու դեպքում ՀՀ-ն առանց երկար մտածելու «Իսկանդեր»-ով կբամփի Ալիևի «տաք գլխին», որ իր հայրիկի՝ Հեյդար բաբայի նման երկար հիշի հայերից ստացված «ապտակը»...

Հեղ․ Գագիկ Համբարյան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 1540 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0