Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 13 » Ռուսաստանցի մեծահարուստի ահռելի զբոսանավն աշխարհում լավագույններից մեկն է ճանաչվել (Ֆոտոշարք)
17:19
Ռուսաստանցի մեծահարուստի ահռելի զբոսանավն աշխարհում լավագույններից մեկն է ճանաչվել (Ֆոտոշարք)

    Հեղինակավոր Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 3-րդ ամենահարուստ բնակչին՝ գործարար Ալիշեր Ուսմանովին, պատկանող Dilbar մեգազբոսանավը WORLD YACHTS TROPHIES մրցանակաբաշխության շրջանակում ճանաչվել է աշխարհում լավագույններից մեկը: Այս մասին գրում է tert.am-ը:

         Ինչպես նշում է euromag.ru-ն, Lürssen Werft  գերմանական նավաշինական ընկերության կառուցած զբոսանավը, որի երկարությունը 157 մ է, իսկ քաշը՝ ավելի քան 15.000 տոննա, ներկայում համարվում է իր տեսակի մեջ աշխարհում ամենաընդարձակը: Դրա ներքին սրահների ընդհանուր մակերեսը 3.800 քմ է: Հետաքրքրական է, որ միայն դրա ներսում օգտագործված էլեկտրալարերի երկարությունը գերազանցում է 1.100 կմ-ն:

       Աղբյուրը մանրամասնում է, որ 62-ամյա ռուսաստանցի օլիգարխը Dilbar-ից զատ ունի նաև 110 մ երկարությամբ Ona զբոսանավը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 431 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0