Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Ռուսաստանցի համանախագահի կոշտ պատասխանը Բաքվին
17:43
Ռուսաստանցի համանախագահի կոշտ պատասխանը Բաքվին

  Ադրբեջանական APA գործակալությանը մեկնաբանելով ազերիական մամուլում այս օրերին բուռն քննարկվող «օկուպացված» հինգ շրջանների Բաքվին հանձնելու մասին ապատեղեկատվությունը Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Պոպովը բավական կոշտ տեղն է դրել Ալիևի կեղծարարներին...

     «Մենք բազմիցս անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների հետ վերադարձման հացին... Այդ խնդիրը պետք է դիտել համապարփակված, կարգավորման այլ տարրերի՝ Ղարաբաղի կարգավիճակի, բոլոր փախստականների վերադարձի, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը կապող միջանցքի, խաղաղապահ գործողության հետ միասին... Կարգավորման գործընթացը՝մի ՓԱԹԵԹ է... Ցանկացած փորձ այդ էլեմենտներից մեկը առանձնացնել կողմերից մեկի նախասիրությամբ անարդյունավետ են»,- ասել է Պոպովը...

     Այսպիսով Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը հասկացրել է ապշերոնյան բռնապետին, որ վերջ տա քաղաքական աճպարարությանը և չխաբի սեփական հասարակությանը... Ոչ ոք ադրբեջանցիներին ոչինչ չի վերադարձնի... Արցախյան հիմնահարցը ունի լուծման ՄԵԿ տարբերակ... Դա փաթեթային տարբերակն է... Փուլային տարբերակի մասին Ալիևը լավ կիլին նույնիսկ չերազի... Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում թուրքը, հատկապես՝ կովկասյան քոչվոր թուրքը...

    Վերջին օրերին ԱՄՆ պետքարտուղար Քերիի, ՌԴ նախագահի օգնական Ուշակովի Ալիևին հասցրած ապտակներին գումարվեց նաև Պոպովինը... 

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջից

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 525 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0