Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 29 » ՌԴ մուտքի արգելքը վերացնելու մասին դիմումների թիվը նվազել է
23:17
ՌԴ մուտքի արգելքը վերացնելու մասին դիմումների թիվը նվազել է

     Այս տարվա 9 ամիսներին ՌԴ մուտքի արգելքի պատճառով Հայաստանից Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիներից 1305-ը դիմել են Պետական միգրացիոն ծառայությանը՝ խնդրանքով, որ արգելքը հանվելու համար դիմում ներկայացվի ռուսական կողմին: Այս մասին գրում է news.am-ը։

      Ստացված դիմումներից 1265-ն ուղարկվել է ռուսական կողմին, դրական պատասխան է ստացել ընդամենը 3 հարյուր 11 դիմում, 2 հարյուր 1-ի դեպքում մուտքի արգելքի մասին որոշումը մնացել է անփոփոխ, իսկ 2 հարյուր 33 քաղաքացու մուտքն արգելվել է:

     Նշենք, որ ՌԴ մուտքի արգելքը վերացնելու խնդրանքով դիմող քաղաքացիների թիվը նվազել է: 2014թ. 6 ամիսներին նման խնդրանքով դիմել էր 3 հազար 7 հարյուր 20, իսկ 2015թ.-ին՝ 7843:

      Հիշեցնենք, որ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչև 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն Հայաստանից մոտավորապես 50-60 հազար ՀՀ քաղաքացիներ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

     Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:

       Ի դեպ, 2016թ. մարտի տվյալների՝ ՀՀ 30 հազար քաղաքացիներ ունեն ՌԴ մուտքի արգելք:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 306 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0