Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան հանգամանքները
11:45
Քննություն է տարվում` պարզելու ժամկետային զինծառայող Արման Ղանդիլյանի մահվան հանգամանքները

        ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։

  07.09.2016թ.՝ ժամը 01:25-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արման Ալիկի Ղանդիլյանը ձախ այտի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում:

    ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել են փորձաքննություններ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 143 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0