Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 21 » Քիմ Քարդաշյանի կողոպտիչների լուսանկարները հայտնվել են համացանցում (Լուսանկարներ)
22:13
Քիմ Քարդաշյանի կողոպտիչների լուսանկարները հայտնվել են համացանցում (Լուսանկարներ)

  Փարիզի ոստիկանությունը հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ, որոնցում պատկերված են փարիզյան հյուրանոցներից մեկում հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի վրա զինված հարձակում գործած ու նրան կողոպտած հանցախմբի անդամները:

     Ինչպես հայտնում է metro.co.uk-ը, լուսանկարները հյուրանոցի մոտակայքում առկա տեսահսկման խցիկների ֆիքսած տեսանյութից արված սքրինշոթեր են, որոնք այնքան լղոզված են, որ անհնար է տեսնել հանցագործների դեմքը: Այս մասին գրում է tert.am-ը։

    Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ հանցախումբը բաղկացած է եղել 5 հոգուց, որոնք մոտ 11 մլն դոլարի զարդեղեն գողանալուց հետո դեպքի վայրից հեռացել են հեծանիվներով:

    Հիշեցնենք, որ կողոպուտը տեղի է ունեցել լույս հոկտեմբերի 3-ին՝ փարիզյան հյուրանոցներից մեկի համարում: Դիմակավորված և զինված անձինք Քարդաշյանին կապկպել են, տարել լոգասենյակ, ինչից հետո սենյակից գողացել են ավելի քան 10 մլն դոլար արժողությամբ զարդեր, ինչպես նաև աստղին պատկանող 2 սմարթֆոն:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 736 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0