Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 4 » Քարդաշյանն աղաչել է կողոպտիչներին չսպանել իրեն հանուն երեխաների. աստղը պատմել է զինված հարձակման մանրամասների մասին
10:35
Քարդաշյանն աղաչել է կողոպտիչներին չսպանել իրեն հանուն երեխաների. աստղը պատմել է զինված հարձակման մանրամասների մասին

   Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, ով երեկ Փարիզի հյուրանոցների մեկի համարում դարձել է զինված հարձակման «զոհ», պատմել է տեղի ունեցածի մանրամասների մասին: Այս մասին գրում է tert.am-ը:

      Ինչպես նշում է TMZ-ն, 35-ամյա հայազգի գեղեցկուհին  քննիչներին պատմել է, որ ինքը պառկած է եղել 2-րդ հարկում գտնվող համարում, երբ ներս են խուժել 2 դիմակավորված  տղամարդ: Քարդաշյանն անմիջապես վեր է թռել մահճակալից՝ փորձելով զանգել թիկապահին, սակայն հարձակվողներից մեկն աստղի ձեռքից խլել է սմարթֆոնը: Այնուհետև տղամարդիկ շղթայել են կնոջ ձեռքները, նրան կապկել  կպչուն ժապավենով ու տարել լոգասենյակ:

     Քարդաշյանն անկեղծորեն խոստովանել է, որ սկզբում մտածել է, թե հանցագործներն ուզում են բռնաբարել իրեն: Նա աղաչել է կողոպտիչներին իրեն չսպանել հանուն 2 երեխաների, ինչպես նաև առաջարկել է վերցնել իր մոտ եղած ողջ գումարը:

      Աղբյուրի փոխանցմամբ՝ հանցագործները անգլերեն չեն խոսել, իսկ Քարդաշյանն էլ ֆրանսերեն չի իմացել: Եվ քանի որ  ամերիկուհին անդադար լացել է ու աղաչել իրեն ձեռք չտալ, հանցագործները նրա բերանը փակել են կպչուն ժապավենով:

     Նշվում է, որ հարձակմանն ակատես է եղել Քարդաշյանի ընկերուհին՝ Սիմոնան, ով հասցրել է  փակվել համարի սենյակներից մեկում ու զանգահարել աստղի թիկնապահին՝ Պասկալին, ով հայտնվել է  հանցագործների գնալուց 2 րոպե անց:

      Հայտնի է, որ  հարձակումը տևել է մոտ 5-6 րոպե:

     Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Քարդաշյանի հյուրանոցային համարից գողացվել է 6.7 մլն դոլարի զարդերով լի զարդատուփ, 4.5 մլն դոլարանոց մատանի, ինչպես նաև մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ պարունակող 2 սմարթֆոն:

     Քարդաշյանի ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը, որ հարձակման պահին եղել է Նյու Յորքում, միջադեպի մասին տեղեկանալուց հետո չեղարկել էր համերգն ու մեկնել Փարիզ:

     Մինչդեռ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, անդրադառնալով մեծ աղմուկ հանած միջադեպին, ասել է, որ բնակիչների և հյուրերի անվտանգությունն ապահովված է բարձր մակարդակով, իսկ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանին թալանելն ընդամենը մասնավոր դեպք է:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 895 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 4.0/1