Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 21 » Քանի որ ապրիլյան «բլից-կրիգը» ձախողվեց, Ալիևը դիմում է դիվերսիաների և այլ քայլերի, որ երեսը փրկի. Դավիթ Բաբայան
12:30
Քանի որ ապրիլյան «բլից-կրիգը» ձախողվեց, Ալիևը դիմում է դիվերսիաների և այլ քայլերի, որ երեսը փրկի. Դավիթ Բաբայան

      Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերը գնահատում է որպես՝ «Ադրբեջանը նման դիվերսիոն գործողություններով փորձում է իր դեմքը փրկել»՝ տարածաշրջան համանախագահների այցի նախաշեմին:

     Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, որ վաղուց դիվերսիաներ չէին եղել մի կողմից, և մյուս կողմից՝ Ադրբեջանը նման սադրանքների սովորաբար դիմում է Հայաստանի, Արցախի ու հայության համար նշանակալից տոների օրերին (Անկախության, Մայիսի 9 և այլն)՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Եվ որևէ միջոցառում որևէ դրական կամ բացասական ազդեցություն չի թողնում Ադրբեջանի քաղաքականության վրա, որովհետև լինելով նացիստական պետություն՝ պետք է դիմի նման քայլերի: Ուղղակի կան որոշ հանգամանքներ, որոնք Ադրբեջանի այս գործողություններին որոշ… այսպես ասած` սեզոնային բնույթ են հաղորդում»:

   Իհարկե, Դավիթ Բաբայանն անտրամաբանական է համարում, որ Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության՝ տարածաշրջան այցելության նախօրեին է նման քայլերի դիմում:

      «Այս պահվածքը տրամաբանության մեջ չի տեղավորվում, բայց սա է, ունենք այն, ինչ ունենք»,-ասաց նա: Նաև Դավիթ Բաբայանը վստահ է, որ Ալիևը փորձում է ներքաղաքական դաշտում դիվիդենտներ ստանալ` ժողովրդին ցույց տալով, որ իբր երկրի հայրենասեր նախագահ է, ու որ ապրիլյան «բլից-կրիգը» ձախողումից հետո, որ Ադրբեջանը կա:

    Հարցին, թե Երևանում սեպտեմբերի 21-ին անցկացված ռազմական շնորհանդեսը ինչ-որ առումով զսպիչ դեր ունեցա՞վ Ադրբեջանի նման գործողությունների համար, Ստեփանակերտի խոսնակն ասաց. «Եվ նաև, հասկանալով իրենց անճարությունը, անհնարինությունը` ԼՂ հարցը կարգավորել ռազմական ճանապարհով, շարունակելու են նման փորձեր կատարել և լարել իրավիճակը տարածաշրջանում՝ սահմանների երկանքով։ Բայց գնալ լայնածավալ պատերազմի… դրա հավանականությունը շատ քիչ է»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 183 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0