Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 22 » Պրոբացիայի պետական ծառայության կիրառումը Հայաստանում
18:20
Պրոբացիայի պետական ծառայության կիրառումը Հայաստանում

 Ի ուրախություն քրեակատարողական հիմնարկներում դատապարտված անձանց՝ ԵԽ-ի Պրոբացիայի պետական ծառայության կիրառվում է նաև ՀՀ-ում։ Չնայած փորձարարական կարգով Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսել են այդ ծառայություններն իրենց գործածությունը, բայց այնուամենայնիվ ակնկալիքները մեծ են։ Պրոբոցիայի ինստիտուտը վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն է ենթադրում: Նախագծի գաղափարն այն է, որ պատժի կրումից հետո անձի կրկնահանցագործության ռիսկը էապես նվազի: Այսինքն, երբ անձին տեղավորում ենք աշխատանքի՝ նրա կրթական, առողջապահական, սոցիալական կարիքները որոշակիորեն լուծում ենք, կրկնահանցագործության ռիսկը նվազում է: Պետք է անձին վերասոցիալականացնել: Դա նշանակում է անձին վերաինտեգրել հասարակությունում: Պատժի նպատակներին կարելի է հասնել նաև ազատազրկման վայրից դուրս, այսինքն համայնքում պատիժն ապահովելով։ Պատժի նպատակը մարդուն ուղղելն է գիտականորեն հիմնավորված մեթոդներով: Օրինակ, եթե մարդը գողության կամ մարմնական վնասվածք հասցնելու համար է դատապարտվել, յուրաքանչյուր հանցագործության դեպքում տարբեր մեթոդաբանություն է կիրառվում;

     Պարտադիր չէ, որ անձն իր պատիժը կրի անազատության մեջ, նա կարող է կրել իր համայնքում։ Դրա համար ստեղծվել է պրոբացիայի համակարգը: Այն, իհարկե, դեռևս ամբողջ ուժով չի գործում, այնուամենայնիվ, վերջին ամիսներին կատարած աշխատանքն ունի իր արդյունքները: Ի տարբերություն այլընտրանքային պատիժների կատարման նախկին համակարգի, պրոբացիայի ծառայությունն ավելի մեծ ուշադրություն է դարձնում անձի ուղղմանը: Միայն այն, որ պրոբացիայի ծառայությունն ավելի սերտ է շփվում պատիժը կրող անձի հետ, նշանակում է, որ սա այլ մեթոդ է;

    Քրեական օրենսգրքով, երբ անձը գտնվում է ազատության մեջ և պատիժը կրում է համայնքում, պրոբացիայի ծառայությունը վերասոցիալականացում է իրականացնելու, հսկողություն է իրականացնելու, ինչու չէ նաև անձին պատրաստում են համայնքի կյանքին: Փաստացի լուծում են նրա սոցիալական ու զբաղվածության, իրավական կրթության խնդիրները։ ԵՎս մեկ պլյուս դեպի ժողովրդավարություն, ուշադրություն դեպի քրեակատարաողական հիմնարկներում դատապարտված անձանց։

Հեղ․ ֆբ օգտատեր՝ Մանուկ Սահակյան

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1