Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 4 » Պուտինը Չինաստանի նախագահին մի տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել
11:34
Պուտինը Չինաստանի նախագահին մի տուփ ռուսական պաղպաղակ է նվիրել

  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր չինացի գործընկեր Սի Ցինփինին որպես նվեր մատուցել է մի տուփ ռուսական պաղպաղակ:

   «Ես Ձեզ խոստացել էի սրանից բերել: Որպես նվեր Ձեզ համար մի ամբողջ տուփ պաղպաղակ եմ բերել»,- Պուտինի խոսքերը մեջբերում է gazeta.ru-ն, գրում է tert.am-ը:

  Նշվում է, որ չինացի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ մանրամասնելով, որ ինքը շատ է հավանում ռուսական արտադրության պաղպաղակը:

   «Շատ շնորհակալ եմ այս նվերի՝ համեղ պաղպաղակի համար: Ամեն անգամ Ռուսաստան գալիս խնդրում եմ, որպեսզի ինձ համար ռուսական պաղպաղակ գնեն, որպեսզի հետո մենք այն տանը ուտենք: Ձեր սերուցքներն ամենալավն են, ուստի՝ պաղպաղակը ստացվում է յուրահատուկ համեղ: Այն ինձ շատ է դուր գալիս»,- ասել է Չինաստանի նախագահը:

    Աղբյուրը մանրամասնում է, որ Հեռավոր Արևելքի ներդրողների հետ կայացած հանդիպումներից մեկի ժամանակ Պուտինը տեղեկացել էր, որ Չինաստանի քաղաքացիները չեն կարող ՌԴ-ից պաղպաղակ դուրս հանել: Իմանալով այդ մասին՝ ռուս ղեկավարը խոստացել էր Ցինփինին իր հետ որպես նվեր պաղպաղակ բերել:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 210 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0