Գլխավոր էջ » 2016 » Օգոստոս » 31 » Պուտինը Արցախի հարցի վերաբերյալ պայման է դրել Էրդողանի առաջ
17:49
Պուտինը Արցախի հարցի վերաբերյալ պայման է դրել Էրդողանի առաջ

     Թուրքական Sözçü թերթը մանրամասներ է հրապարակել օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի և ՌԴ-ի նախագահների հանդիպման մասին... Ըստ պարբերականի, ՌԴ նախագահ Վ. Պուտինը Թուրքիայի առջև ՅՈԹ նախապայման է դրել՝ Անկարայի և Մոսկվայի հարաբերությունները լիովին վերականգնելու համար... Այդ յոթ նախապայմաններից մեկը վերաբերվել է Արցախին... Ըստ Sözçü-ի Պուտինը պահանջել է Էրդողանից լինել կառուցողական Արցախի հարցում...

     «Այդ հարցը կարևոր է նաև մեզ համար ևս... Մենք գիտենք, որ Ադրբեջանի պատճառով այս հարցը Թուրքիայի համար ևս մեծ նշանակություն ունի... Բայց բավական է, արդեն եղեք կառուցողական... Այդ խնդիրը պետք է լուծվի... Իսկ դուք հակառակ մեզ ավելի ենք այն սրում, փոխանակ այն լուծեք...»,- շարունակել է Պուտինը...

      Մյուս վեց նախապայմանները վերաբերվել են Բաշար Ասադի ապագային, Սիրիայի քրդերին, թուրք-սիրիական սահմանին տիրող իրավիճակին, Թուրքիայի հակառուսական քաղաքականությանը Միջին Ասիայի երկրներում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում...

   Այսինքն, պաշտոնական Մոսկվան բավական լավ տեղեկացված է Անկարայի կողմից տարվող բացահայտ և բավական վտանգավոր հակառուսական քաղաքականության մասին, որը միտված է ոչ միայն ռուսների, այլև տարածաշրջանի քրիտոնյա երկրների՝ այդ թվում Հայաստանի դեմ...

Նյութի աղբյուրը՝ Գագիկ Համբարյանի ֆբ էջից

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 1323 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0