Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 7 » Պուտինի ծառայողական BMW-ն վթարի է ենթարկվել Մոսկվայում. վարորդը մահացել է. Daily Mail (Լուսանկարներ, Տեսանյութ)
15:27
Պուտինի ծառայողական BMW-ն վթարի է ենթարկվել Մոսկվայում. վարորդը մահացել է. Daily Mail (Լուսանկարներ, Տեսանյութ)

    Մոսկվայի Կոտուզովի պողոտայում բախվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի BMW մակնիշի մեքենան և հանդիպակաց գոտի դուրս եկած Mercedes-ը: Այս մասին գրում է tert.am-ը:

   Ինչպես հայտնում է Daily Mail-ը` վկայակոչելով ռուսական ԶԼՄ-ները, նախագահական մեքենան վարելիս է եղել Պուտինի սիրելի վարորդը, ով տեղում մահացել է: ՌԴ նախագահը մեքենայում չի գտնվել: BMW-ն պաշտոնապես գրանցված է Դաշնային խորհրդին պատկանող մեքենաների ցանկում:

    Դեպքի վայր ժամանած բժիշկները Պուտինի վարորդին արդեն մահացած են գտել, իսկ Mercedes-ի վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

     Նախագահի վարորդի անունը չի նշվում, սակայն հաղորդվում է, որ նա 40-ին մոտ կլիներ:

     Ոստիկանությունը հետաքննում է վթարի հանգամանքները:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 544 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0