Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 26 » «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից․ գները՝ սկսած 10 հազար դրամից
13:06
«Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից․ գները՝ սկսած 10 հազար դրամից

    Ինչպես հայտնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել: Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 3617 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1