Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 3 » «Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Երևան թռիչքներից
16:03
«Պոբեդա» ավիաընկերությունը կհրաժարվի Երևան թռիչքներից

    Ռուսական «Պոբեդա» լոուքոսթեր ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան չվերթներից՝ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր գնի պատճառով: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը։

   «Մենք որոշել ենք հրաժարվել Երևան թռիչքներից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր արժեքի պատճառով: «Զվարթնոցում» այն մեկ մարդու համար կազմում է 50 եվրո՝ ավելին, քան մեր սակագինը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Գրում է tert.am-ը։

   Նա հավելել է, որ միջինն օդանավակայանի սպասարկման համար «Պոբեդա»-ի արտասահմանյան երթուղիների ցանցի սակագինը կազմում է մեկ մարդու համար 10 եվրո, իսկ որոշ օդանավակայաններում այն նույնիսկ անվճար է:

      Շաբաթական չորս անգամ Դոնի Ռոստով- Երևան կանոնավոր չվերթների թույլտվությունը «Պոբեդա»-ն ստացել է հուլիսին, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:

     Բացի այդ, հոկտեմբերին հաղորդվել է, որ «Պոբեդա» ավիաընկերությունը, որը մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ, դեպի Գյումրի չվերթների իրականացման թույլտվություն է ստացել:

Կատեգորիա: Տնտեսություն | Դիտումներ: 743 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0