Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 14 » Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցրել է Պուտինի հետ
20:15
Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցրել է Պուտինի հետ

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի համաձայնեցրել ՀՀ վարչապետի թեկնածությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Պեսկովի խոսքը:

«Ոչ, դա այդպես չէ, դա լիակատար անհեթեթություն է»,- ասել է Պեկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճիշտ է տեղեկությունը, որի համաձայն` մոտ մեկ ամիս առաջ Սարգսյանը Սոչիում համաձայնեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնի թեկնածուի հարցը Պուտինի հետ:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարելի է գնահատել ՌԴ նախագահի ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը, Պեսկովն ասել է. «Ոչ մի կերպ»:

«Գիտեք, որ Ռուսաստանը շատ զգայուն է այն հարցում, որ ոչ ոք չխառնվի մեր ներքին գործերին, և Ռուսաստանը միշտ շատ զգուշությամբ է վերաբերվում այն հանգամանքին, որ չանի մի բան, որը կգնահատվի որպես միջամտություն այլ երկրների ներքին գործերին, առավել ևս` մեր մերձավոր գործընկերների, որոնց թվում է նաև Հայաստանը», - հավելել է Պեսկովը:

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 210 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0