Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 25 » ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող է զոհվել
19:02
ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող է զոհվել

    Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

   Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

     ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 501 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0