Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 6 » Պայթյուն Գյումրու Վարպետաց փողոցի տներից մեկում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
18:55
Պայթյուն Գյումրու Վարպետաց փողոցի տներից մեկում. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
 

        Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Գյումրիի Վարդանանց հրապարակին հարակից Վարպետաց փողոցի տներից մեկում, ինչի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am հետ զրույցում ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը: «Պայթյունի վայրում աշխատանքներն ավարտել ենք, հետևանքները վերացված են: Դեպքի վայրում ոստիկաններն ու համապատասխան վարչության աշխատակիցներն են այս պահին, ովքեր համապատասխան աշխատանքներ են իրականացնում: Այնտեղ խոհանոց-միջանցք հատված ն է այրվել, հրդեհաշիջման աշխատանքները շատ արագ կազմակերպել ենք, ընդամենը տան այդ երկու հատվածներն են այրվել, իսկ պայթյունի հետևանքով տան մի հատվածի պատուհաններն են ամբողջովին վնասվել, կողքը ննջասենյակային հատվածի դռներն ու պատուհաններն են վնասվել»,-ասել է նա։

Իսկ Գյումրի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ ժամը 16:00-ի հատվածում բժշկական կենտրոն են ընդունվել տարբեր աստիճանի այրվածքներ ստացած քաղաքացիներ: Վերջիներս են 1962 թվականին ծնված Ս. Մ.-ն, 1966 թվականին ծնված Ռ.Կ.-ն և 1993 թվականին ծնված Ա.Հ.-ն:

«Նրանց մոտ ախտորոշվել է պարանոցի, զույգ նախաբազուկների եւ դաստակի առաջինից երկրորդ աստիճանի այրվածքներ: Հիվանդներին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: Ռ.Կ.-ն և Ա.Հ.-ն ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստանալուց հետո դուս են գրվել: Ս. Մ.-ն շարունակում է մնալ Գյումրի ԲԿ-ում»- IGyumri.com-ի հետ զրույցում հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը:

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 1625 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0