Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 20 » Պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվել. մեքենայում եղել է 5 անձ
21:33
Պայմանագրային զինծառայողներ են վթարի ենթարկվել. մեքենայում եղել է 5 անձ

    Այսօր Լոռու մարզում վթար է գրանցվել. «Volkswagen Polo» մակնիշի ավտոմեքենան, որում գտնվել են 5 պայմանագրային զինծառայողներ՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել և գլորվել դեպի դաշտամիջյան հատված:

    Դեպքը տեղի է ունեցել 16։40-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում է քննչական օպերատիվ խումբը։

  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ավտոմեքենայում գտնվող 5 անձինք այդ թվում նաև վարորդը ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի  պայմանագրային զինծառայողներ են, նրանցից միայն մեկի վիճակն է միջին ծանրության, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 484 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0