Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Պայմանագրային զինծառայողի դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով. հարուցվել է քրեական գործ
12:54
Պայմանագրային զինծառայողի դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքով. հարուցվել է քրեական գործ

    ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Իվան Հայրապետյանի մահվան դեպքի առթիվ։

        2016 թվականի նոյեմբերի 17-ին` ժամը 21:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է  2016 թվականի  նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի  դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:

      ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 552 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0