Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 16 » Պաշտոնանկություններ կառավարությունում
17:22
Պաշտոնանկություններ կառավարությունում

   Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով Գուրգեն Դումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին գրում է tert.am-ը:

     Պաշտոններից ազատվել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խորհրդականներ Գագիկ Խաչատրյանն ու Արամ Անանյանը: Ազատվել է պաշտոնից նաև ՀՀ վարչապետի օգնական Տիգրան Կարապետյանը:

     Մեկ այլ որոշմամբ Գագիկ Մարտիրոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական։

    «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Գագիկ Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի գլխավոր խորհրդական»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 378 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0