Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Պարզվում են Վարդեւան Գրիգորյանի որդուն ինքնասպանության դրդելու շարժառիթները․ Շիրակի դատախազ
16:15
Պարզվում են Վարդեւան Գրիգորյանի որդուն ինքնասպանության դրդելու շարժառիթները․ Շիրակի դատախազ

    Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը:

     Նա նշել է, որ այս պահին գտնվում են  Վարդևան Գրիգորյանի տան նկուղում, որտեղ տեղի է ունեցել դեպքը՝ պարզելու Արշակ Գրիգորյանին ինքնասպանության դրդելու շարժառիթները։

   Նշենք, որ այսօր՝ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 7587 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 3.5/2