Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 20 » Պարզաբանում՝ ժառանգության ընդունելու դեպքում հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ
11:38
Պարզաբանում՝ ժառանգության ընդունելու դեպքում հաշվառման առանձնահատկությունների վերաբերյալ

         Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի խնդրանքով խոստացել էի պարզաբանումներ տարածելիս բերել նաև պրակտիկայից որևէ դեպք, նյութը հանրության ավելի լայն զանգածի համար լսելի լինելու համար:

  Էրեբունու անձնագրային ծառայություն է դիմել Սարի թաղի բնակիչներից մեկը, որպես սեփականատեր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարաությունից անձանց հաշվառումից հանելու համար:

     Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե հարցում կատարելիս պարզվել է, որ տվյալ հասցեի տակ կա նաև այլ գույքային միավոր, որը ժառանգություն ընդունելու հիմքով գույքագրված է այլ անձի անունով, բայց սեփականության իրավունքը գրանցված չէ:

     Տվյալ դեպքում թեև հաշվառումից հանելու դիմում է ներկայացրել այն անձը, ում սեփկանության իրավունքը գրանցված է, այնուամենայնիվ նրա դիմումը մերժվել է, քանի որ նույն հասցեի տակ կա այլ գույքային միավոր, որի ժառանգությունը ընդունվել է այլ անձի կողմից:

    Ժառանգության ընդունված լինելու փաստը այն մասնավոր դեպքն է, որ նույնիսկ օրենքով սահմանված կարգով իրավունքը գրանցված չլինելու դեպքում անձը հանդես է գալիս որպես սեփականատեր:

       Նշվածը հիմնավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով, համաձայն որի ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

       Քաղաքացուն առաջարկվել է դիմել տեղական ինքնակառավարման մարմնին գույքային միավորների հասցեները առանձնացնելու համար:

Նյութի աղբյուրը՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանի ֆբ էջ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 200 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0