Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 21 » Պարզաբանում. անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին նշում
13:41
Պարզաբանում. անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին նշում

    «ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

    Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս հին նմուշի անձնագրերը գտնվում են շրջանառության մեջ, ուստի այն ստանալիս շատ ժամանակ անհրաժեշտ է լինում կատարել անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության մասին նշում:

   Եթե 16 տարին լրացած անձը դիմում է հին նմուշի անձնագիր ստանալու համար և ցանկանում է կատարել վերը նշված գործողությունը միաժամանակ, անձնագրային ծառայությունը իրավասու չէ մերժելու, այն պատճառաբանությամբ, որ քաղաքացին կարող է միայն դիմել անձնագիրը ստանալուց հետո:

     Անձնագիր ստանալու համար պահանջվող բոլոր փաստաթղթերի հետ միասին ներկայացնելով նաև օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու պետական տուրքի վճարման անդորրագիրը, անձնագրային ծառայությունը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձնագիրը տրամադրել քաղաքացուն՝ նշված գործությունը կատարված վիճակում»,- իր ֆեյսբուկյան էջում գրում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 569 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0