Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 1 » Ուշադրություն․ սպասվում են առատ տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց
13:11
Ուշադրություն․ սպասվում են առատ տեղումներ՝ ձյան տեսքով, ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց

                 Ուշադրություն

 Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց: Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում հնարավոր է 0-2 աստիճան ցուրտ:

       Հանրապետության տարածքում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյուն, նոյեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

       Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

      Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի, 3-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, 4-5-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 691 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0