Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 30 » ՈՒշադրություն․ Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով․ Գագիկ Սուրենյան
12:41
ՈՒշադրություն․ Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով․ Գագիկ Սուրենյան

      ՈՒշադրություն

  Նոյեմբերի 1-ից հորդորում են մարզեր երթևեկել ձմեռային անվադողերով:

       Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-2-ին հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի զդեցության գատում: Հատկապես նոյեմբերի 1-2-ին սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն և մերկասառույց: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի վրա, որտեղ սպասվող տեղումները կլինեն առավել ինտենսիվ:Նոյեմբերի 3-ից տեղումները կդադարեն: Օդի ջերմաստիճանը պայմանավորված արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներթափանցման հետ նոյեմբերի 1-2-ին կնվազի 5-7 աստիճանով:

     Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 580 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0