Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » Ուսանողը կարող է զինկոմիսարիատից տեղեկանք ներկայացնել, որ մարտական գործողությունների է մասնակցել և ուսվարձը զեղչել. ԿԳՆ
12:15
Ուսանողը կարող է զինկոմիսարիատից տեղեկանք ներկայացնել, որ մարտական գործողությունների է մասնակցել և ուսվարձը զեղչել. ԿԳՆ

   Ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած այն ուսանողները, որոնց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ նշում չկա, կարող են այդ մասին տեղեկանք ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատից և ստանալ սահմանված 50 և ավելի տոկոս ուսման զեղչը: Ի պատասխան Tert.am-ի հարցմանը՝ տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:  

    Tert.am-ըբ հիշեցնում է՝ քանի որ քառօրյա պատերազմին մասնակցած զինվորներից շատերի զինվորական գրքույկում նշված չէ, որ մասնակցել են ապրիլյան քառօրյա մարտերին, այդ իսկ պատճառով բուհերում նրանց ուսման վարձը չեն զեղչում:

    Իսկ թե ինչու բոլորի գրքույկներում  նման նշում չի արվել, ՊՆ-ից Tert.am-ին պատասխանել էին, որ զինվորական գրքույկը լրացնելու հստակ գրելաձև կա, ինչը պահանջում է օրենսդրությունը և ըստ այդմ էլ լրացվում է: Միաժամանակ ԿԳՆ-ից էլ ասել էին, որ նման նշումով դիմումներ ստացել են և ուսման վարձը զեղչել:

     Tert.am-ի հարցմանը, թե զեղչից օգտվելու քանի դիմում են ստացել ՀՀ բուհերը, նախարարությունից դեռևս չկարողացան պատասխանել:

   «ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած ուսանողների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվություն կարող է տրամադրել բուհերի կողմից ներկայացված տվյալներն ամփոփելուց հետո: Տեղեկացնում ենք, նաև որ ՀՀ բուհերին շրջաբերական է հղվել ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած ուսանողների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար»,- գրված է ԿԳՆ-ի գրավոր պատասխանում:

       Այն նկատառմանը, որ դիմումների համար վերջնաժամկետ էր նշվել սեպտեմբերի 15-ը,

    ԿԳՆ-ի պատասխանում նշվել էր. «Ուսման վճարի մասնակի փոխհատուցման մասին դիմումներն ընդունվում են տվյալ տարվա յուրաքանչյուր կիսամյակի ուսումնական պարապմունքների սկզբին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս շարունակվում է ուսման վարձի զեղչման դիմումների ընդունելությունը ՀՀ բարձրագույն ուսումնասական հաստատությունների բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի հեռական ուսուցման համակարգում»:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 443 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0