Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 29 » Ոստիկանությունը հրապարակել է հոկտեմբերի 2-ի Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
11:55
Ոստիկանությունը հրապարակել է հոկտեմբերի 2-ի Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

    ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ, տեղադրել է հոկտեմբերի 2-ին կայանալիք Գյումրու և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները: 

      Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն պաշտոնապես հաստատել է առաջիկա ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ Գյումրիում ու Վանաձորում ՏԻՄ ընտրությունները կկայանան հոկտեմբերի 2-ին, անցկացվելու են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով, և ավագանու կազմից էլ ընտրվելու է քաղաքապետը։

      Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 9-ը կա­տարվել է ընտրություններին մաս­նակցող կուսակցությունների և դաշ­ինքների ընտրական ցուցակների գրանցումը, և սեպտեմբերի 9-ից սկս­վել է նախընտրական քարոզչությունը, որը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 410 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0