Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 29 » «Ոսկե գլոբուս»-ն անդրադարձել է «Երկրաշարժ» ֆիլմին
13:41
«Ոսկե գլոբուս»-ն անդրադարձել է «Երկրաշարժ» ֆիլմին

        Ամերիկյան հեղինակավոր «Ոսկե գլոբուս» ամենամյա կինոմրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում  անդրադարձ է արվել ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմին: Այս մասին գրում է tert.am-ը։

      Աղբյուրը նշում է, որ ֆիլմը հիմնված է 1988թ. Գյումրիում և Սպիտակում տեղի ունեցած, ավելի քան 25.000 մարդու կյանք խլած և կես մլն բնակչի անօթևան դարձրած երկրաշարժի դեպքի վրա:

     Goldenglobes.com-ը նկատում է, որ այս նախագիծը ռեժիսորի համար ունի առանձնահատուկ նշանակություն:

    «Նախագծի միջոցով ռեժիսորը ցանկացել է 30 տարի անց պատմել ոչ միայն մահվան ու ավերածությունների, այլև հույսի և մարդկանց՝ սարսափելի մղձավանջին դիմակայելու ոգու ուժի մասին»,-նշվում է անդրադարձում:

     Աղբյուրը մեջբերել է նաև գլխավոր դերակատար Կոնստանտին Լավրոնենկոյի խոսքերը. «Հենց ամենասկզբից, երբ ստացա առաջարկը, հասկացա, որ սա հեշտ ֆիլմ չի լինելու, բայց առանց հապաղելու համաձայնեցի: Չեմ ուզում կրկնել ծեծված բառեր ողբերգության ու հիշողության մասին: Կասեմ միայն, որ այս ֆիլմի շնորհիվ մենք, վերհիշելով անցյալի սարսափելի դեպքերը, կարող ենք նորովի գնահատել կյանքն ու արժևորել մեկս մյուսի ներկայությունը»:

Կատեգորիա: Մշակույթ | Դիտումներ: 671 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0