Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 24 » Օրվա ընթացքում երկրորդ դանակահարությունը Շիրակի մարզում․ տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
22:19
Օրվա ընթացքում երկրորդ դանակահարությունը Շիրակի մարզում․ տուժածը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

     Շիրակի մարզի Շիրակ գյուղում դանակահարվել է 1961 թվականին ծնված Լյովա Հաջյանը։ Ըստ մեր տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ, 17:00-ի սահմաններում։

    Տուժածին Գյումրու բժշկական կենտրոն են հասցրել 17:35-ին, սակայն քաղաքացին արդեն մահացած է եղել։

   Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի բաժնից IGyumri.com-ին տեղեկացրին, որ նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ծակած-կտրած վերք, ճակատային հատվածի և քթի սալջարդեր: Այնտեղ էլ հաստատվել է Լյովա Հաջյանի կենսաբանական մահը:

     Դեպքի առիթով կատարվում է նախաքննություն։

      Հիշեցնենք, որ այսօր դանակահարություն ևս մեկ դեպք էր գրանցվել Հառիճ գյուղում։

Հեղ․ Սուսաննա Մկրտչյան

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 2940 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 4.0/1