Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 25 » Որոշ ՊՈԱԿ-ների միավորումը և վերակազմավորումը կապահովի ոչ միայն զգալի տնտեսումներ
17:47
Որոշ ՊՈԱԿ-ների միավորումը և վերակազմավորումը կապահովի ոչ միայն զգալի տնտեսումներ

     Վարչապետը հանձնարարական էր տվել վերանայել որոշ ՊՈԱԿ-ների, որպես առանձին կազմակերպությունների, հետագա գործունեության նպատակահարմարությունը: Եղել է առաջարկ դրանցից մի քանիսը միացման ձևով վերակազմավորել:

       Կան այնպիսի ՊՈԱԿ-ներ, որոնց գործառույթները կրկնում են կենտրոնական ապարատի կամ այլ պետական գերատեսչության գործառույթները, կան նաև անյպիսի ՊՈԱԿ-ներ, որոնց գործունեության մասին ոչ ոք նույնիսկ տեղյակ չէ: Նման մարմինների լուծարմամբ կամ վերակազմավորմամբ ոչ միայն զգալի տնտեսումներ կլինեն, այլև` կլինի գործառույթների և պատասխանատվության հստակ և բալանսավորված բաշխում:

      Արդյունավետ կառավարման ոչ մի մեխանիզմ չի կարող ապահովել համապատասխան արդյունք, եթե ընդհանուր պետական համակարգում կան նույն գործառույթները իրականացնող մարմիններ:

   Երեկ Կառավարության նիստում որոշում է կայացվել «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» և «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միացման ձևով կվերակազմավորվեն:

      Որոշմամբ առաջարկվում է կենտրոնը միացնել ինստիտուտին՝ վերջինիս վերապահելով կենտրոնի գործառույթները: Բացի այդ, նախագծով նախատեսվում է, որ վերակազմակերպված ՊՈԱԿ-ը հետագայում վերակազմավորվելու է հիմնադրամի: Դա հնարավորություն կտա հետագայում նշված հիմնադրամին միացնել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Որոշման ընդունման արդյունքում կնվազեն պետբյուջեի ծախսերը՝ կտնտեսվի մոտ 115 մլն ՀՀ դրամ:

       Վերանայվել է նաև այլ ՊՈԱԿ-ների գործունեության նպատակահարմարությունը:

      Նման տեմպերը պետք է պահպանվեն, և օր առաջ պետք է ազատվել անօգուտ պետական ծախսերից:

Հեղ․ Միքայել Գրիգորյան

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 56 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0