Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 3 » Որդին մորը ծեծելով է սպանել, նա եղել է ոչ սթափ վիճակում. նոր մանրամասներ
21:32
Որդին մորը ծեծելով է սպանել, նա եղել է ոչ սթափ վիճակում. նոր մանրամասներ

      Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 2-ի սահմաններում, Շիրակի մարզի Լուսաղբյուր համայնքում տեղի ունեցած սպանության մասին:

     Ըստ այդմ, նշվում է, որ Լուսաղբյուրի գյուղապետից ոստիկանության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց գյուղի հովիվը սպանել է մորը: Տեղեկացնում է news.am-ը:

       Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 31-ամյա Հովհաննես Չեռնոմորյանը տանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճաբանել է մոր՝ 52-ամյա Հայկուշ Սարգսյանի հետ, բռունցքի հարվածներ հասցրել և սպանել նրան:

      Հովհաննես Չեռնոմորյանը բերման է ենթարկվել բաժին:

      Կատարվում է նախաքննություն:

     Ինչպես նախորոք հայտնել էինք Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում հայտնաբերվել էր  գյուղի բնակչուհի 52-ամյա Հայկուշի դին: Գյուղում տարածված տեղեկությունների համաձայն, կինը  վիճել է որդու հետ, որին  հաջորդել է սպանությունը:

Կատեգորիա: Դեպքեր | Դիտումներ: 638 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0