Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 15 » Որ անուններն են գերակշռում վերջին կես տարում ծնված երեխաների մոտ
17:09
Որ անուններն են գերակշռում վերջին կես տարում ծնված երեխաների մոտ

   2016 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանում ծնվել են Նարե անունով 420 և Դավիթ անունով 869 երեխաներ:

       Armenpress.am-ի փոխանցմամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից հայտնում է, որ նույն ժամանակահատվածում ծնված աղջիկների ամենատարածված անուններից են Նարեն, Մարիան, Մարիամը, Մանեն, Անգելինան, Անին, Մարին, Միլենան, Անահիտը և Էլենը: Տղաների մոտ ամենից շատ հանդիպում են Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ Արթուր, Սամվել, Էրիկ, Արման և Հայկ անունները:

         2016 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում ծնվել է 18 667 երեխա: Այս թիվը 2015 թվականի համեմատ նվազել է 1.2 տոկոսով, իսկ 2014 թվականի համեմատ` 4.2 տոկոսով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 581 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0