Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 24 » Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու (լուսանկար)
16:31
Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու (լուսանկար)

   ՌԴ Օմսկ քաղաքում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու։ Գրում է tert.am-ը։

  Ինչպես հայտնի է դարձել «СуперОмск» լրատվամիջոցին «ВКонтакте» սոցցանցի Regik55 համայնքի ներկայացուցչից, դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում:

      Նախնական վարկածով՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին: Ստացած վնասվածքներից նա ավելի ուշ մահացել է:

     Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է՝ «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:

     «Այժմ կասկածյալը ձերբակալված է: Հետաքննությամբ զբաղվում է հատուկ կարևորության գործերի հետաքննության բաժինը»,- լրատվամիջոցին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Օմսկի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Լարիսա Բոլդինովան:

    Վեճի պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն, ինչպես հայտնի է դարձել «СуперОмск»-ին, Նիկիտա Ֆեդոնենկոյի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իր, որը նման է սքինհեդների օգտագործած իրին: Նշվում է, որ կասկածյալը զբաղվել է մարտարվեստով:

    Նա, մասնավորապես, զբաղվել է խառը մենամարտերի մարտարվեստով և անգամ մրցանակների արժանացել: 2013 թվականին ֆեդոնենկոն զբաղեցրել է երկրորդ տեղը «Ոսկե սաղավարտի գավաթ» մրցաշարում:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 1005 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0