Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 26 » Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 18-ամյա տղան տեղում մահացել է
12:12
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 18-ամյա տղան տեղում մահացել է

     Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Պեմզաշեն-Լեռնակերտ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Պեմզաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Astra մակնիշի 35 CR 019 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

      Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հարությունյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ համագյուղացի, 34-ամյա Կարեն Մարտիրոսյանը ստացել է մարմնական վնասվածք, սակայն հրաժարվել է բուժօգնության դիմելուց։

     Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։

    Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանաու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել ավագ քննչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։

      Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 4161 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0