Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 25 » Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
20:16
Օդի ջերմաստիճանը կնվազի․ Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

    Ուշադրություն

   Հոկտեմբերի 26-ին, բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` սպասվում է ձյուն, առանձին հատվածներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց և ցածր հորիզոնական տեսանելիություն: Հորդորում ենք նշված ժամանակահատվածում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

   Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 26-ին, 27-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ի գիշերը, 30-ի ցերեկը սպասվում են տեղումներ: 27-ի ցերեկը, 28-ի գիշերը, 29-ի ցերեկը և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

      Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

      Օդի ջերմաստիճանը 26-ին կնվազի 4-5, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

Կատեգորիա: Եղանակը Հայաստանում | Դիտումներ: 651 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0