Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 24 » Ոչ ճիշտ ընկալման խնդիր կա որոշ «խիստ ընդդիմադիր» և քննադատությունը ինքնանպատակ սարքած գործիչների մոտ
19:11
Ոչ ճիշտ ընկալման խնդիր կա որոշ «խիստ ընդդիմադիր» և քննադատությունը ինքնանպատակ սարքած գործիչների մոտ

    Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ համացանցային տիրույթում օրը մեջ «խորը» վերլուծություններ էին անում կապված Կարեն Կարապետյանի ՀՀԿ անդամագրվել- չանդամագրվելու հետ կապված:

    Հնարավոր և անհնար բոլոր պատճառները քննարկման և վերլուծության առիթ էին դարձել, բայց այսօր Կառավարության նիստից առաջ վարչապետը հայտարարեց, որ որոշում է կայացրել անդամակցել ՀՀԿ-ին, և իր որոշումը հիմնավորել է 7 պատճառներով:

    Մեջբեր եմ 4 –րդ պատճառը.

     Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան:

  Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան:

     Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին, և դրանից հետո, իմ առջև դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս` պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից:

     Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված. խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան` պատկերացնում են դրսից:

      Այս մեջբերման մեջ բոլոր նրանք, ովքեր թերահավատորեն են մոտենում որոշակի հարցերին կարող են ստանալ սպառիչ պատասխաններ: Այդ ստացված պատասխանները, ես վստհահ եմ` շատ տարբեր են լինելու, քանի որ առնվազն ոչ ճիշտ ընկալման խնդիր կա որոշ «խիստ ընդդիմադիր» և քննադատությունը ինքնանպատակ սարքած գործիչների մոտ:

     Նրանք տարված իրենց «գերճանաչելիությամբ» երևի թե մոռացել են, որ Կառավարությունը առաջին հերթին ՔԱՂԱՔԱԿԱՆ մարմին է, և արդյունավետ աշխատանք իրականացնելու համար պետք է կիսել պատասխանատվությունը քաղաքական մեծամասնության հետ:

      Քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն է, և անիմաստ են բոլոր այն պնդումները, թե պետք էր մնալ անկախ:

Հեղ․ Միքայել Գրիգորյան

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 119 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0