Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 18 » Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը կդիմակայի Մոսկվային բոլոր այն հարցերում, որտեղ տարակարծություններ կան
13:13
Օբաման հույս է հայտնել, որ Թրամփը կդիմակայի Մոսկվային բոլոր այն հարցերում, որտեղ տարակարծություններ կան

       Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնությանը՝ նշելով, որ այն համարում է  ռազմական գերտերություն:

   «Ռուսաստանի հանդեպ իմ սկզբունքը չի փոխվել նախագահությանս առաջին իսկ օրվանից: Ռուսաստանը կարևոր երկիր է, ռազմական գերտերություն, որն ազդեցություն ունի և՛ տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում»,-մեջբերում է ria.ru-ն Օբամայի խոսքերը:

     Բացի այդ, Միացյալ Նահանգների ղեկավարը հավելել է, որ բոլորն էլ շահագրգռված են, որպեսզի Ռուսաստանը հաջողակ լինի, տնտեսական աճ գրանցի ու հարևան պետությունների հետ լավ հարաբերություններ կառուցի:

   ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության հարցում մոտեցումը, բայց, միևնույն ժամանակ, Մոսկվային կդիմակայի բոլոր այն հարցերում, որտեղ Վաշինգտոնի հետ տարակարծություններ կան: Այս մասին գրում է tert.am-ը։

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 141 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0