Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 12 » Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը մինչև 2030 թ. կկարողանա մարդկանց ուղարկել Մարս
09:56
Օբաման ասել է, որ ԱՄՆ-ը մինչև 2030 թ. կկարողանա մարդկանց ուղարկել Մարս

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ մասնավոր ընկերությունների հետ համագործակցության շրջանակներում ԱՄՆ-ը առաջիկա 15 տարիների ընթացքում առաքելություն կուղարկի Մարս մոլորակ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

   Նախագահի խոսքով` ապագա նախագծի հիմնական խնդիրը կայանում է նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ այնպիսի կառուցվածք ստեղծելու մեջ, «որը կկարողանա մարդուն հեռավոր տիեզերական տարածություններ տեղափոխել ու երկարատև առաքելությունների ընթացքում ապահովել նրա կյանքը բաց տիեզերքում»:

     CNN-ին տված հարցազրույցում Բարաք Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ իր տիեզերական ծրագրում նոր առանցքային նպատակ է դրել. մարդուն Մարս ուղարկել մեկ կամ ավելի օրով` Երկիր մոլորակ վերադառնալու հնարավորությամբ:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 152 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0