Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 30 » Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել
16:59
Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել

         Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքից այսօր Նոյեմբերյանի  բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին պայմանագրային զինծառայող է մահացել. Tert.am-ին այս մասին հայտնել են Նոյեմբերյանի ԲԿ-ից:

 Բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ առաջիկա հետազոտությունը կպարզի մահվան պատճառը, միաժամանակ շեշտեցին, որ զինծառայողի չի մահացել հրազենային վնասվածքից, այլ առողջական խնդիրներ է ունեցել:

      Նշենք, որ Aravot.am-ի տեղեկությամբ՝ մահացած զինծառայողը Նոյեմբերյանի  տարածաշրջանի Հաղթանակ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, 1987թ. ծնված Դերենիկ Խալխալյանն է, ով մահացել է սրտի  կաթվածից:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 452 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0