Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 8 » Նոյեմբերի 14-ից ՀՀ–ում համարանիշերի գները կնվազեն. ամենաթանկը կարժենա 5.000.000 դրամ
11:33
Նոյեմբերի 14-ից ՀՀ–ում համարանիշերի գները կնվազեն. ամենաթանկը կարժենա 5.000.000 դրամ

   Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Ճանապարհային ոստիկանությունից, գնային պատկերն այսպիսին է լինելու.

    1. 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազելու են և կազմելու է համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ.

   2. 1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ.

       3. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝

   1) 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ,

   2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 2.000.000 դրամ,

   3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 5.000.000 դրամ:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 691 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0