Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 20 » Նոր մանրամասներ Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքից
21:11
Նոր մանրամասներ Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքից

    Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին հայտնում է armtimes.com-ը:

           Մասնավորապես հայտնի դարձավ, որ դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը և նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր և կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան:

       Կայքի տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից ասել են, որ նախաքննական մարմնի կողմից հստակեցվել է Արշակ Գրիգորյանի գործողությունների հաջորդականությունը: Նա նախ առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երևում, գնացել են նկուղ և մահացած հայտնաբերել նրան:

         Կոմիտեից փոխանցեցին, որ աշխատանքային տարբեր վարկածներ են մշակվել:

     Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 7011 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 5.0/1