Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 28 » Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում (Տեսանյութ)
16:18
Նոր Կյանքի ընդդիմադիր գյուղապետն ամուսնացավ Եռաբլուրում (Տեսանյութ)

       Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում այս տարի առաջին անգամ տեղի ունեցավ պսակադրության արարողություն։

     Փեսան՝ Նոր կյանք համայնքի նորընտիր գյուղապետ Գարիկ Սարգսյանն էր, ով « Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իր հարսնացուի հետ ուխտ էին արել ամուսնանալ հենց Եռաբլուրի եկեղեցում։

        «Երգիչ Դավիթ Ամալյանը մի օր իր խոսքում ասաց, թե ինչու Եռաբլուրում պսակադրության, մկրտության արարողություններ չեն անում, որպես նոր կյանքի խորհուրդ, և այդ օրը ուխտ արեցի, որ պետք է ամուսնանամ հենց այստեղ»,- նշեց Գարիկ Սարգսյանը։

     Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանի խոսքով` Եռաբլուրում պսակադրության արարողություններ շատ են եղել և այս դեպքն առաջինը չէ։

       «Մի քանի տարի առաջ մի աղջիկ խնդրել էր, որ իր պսակադրության արարողությունը այստեղ տեղի ունենա, որովհետև հայրը զոհվել էր և թաղված էր Եռաբլուրում, իսկ աղջիկը ցանկանում էր, որ պսակադրության ժամանակ հայրը կողքին լինի», ասաց Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանը։

     Տեր հայրը նաև հավելեց, որ Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցին ոչնչով չի տարբերվում Հայ առաքելական եկեղեցուն պատկանող մյուս եկեղեցիներից և, չնայած պանթեոնում գտնվելուն, այստեղ ևս կարող են անցկացվել պսակադրության, մկրտության և այլ եկեղեցական արարողություններ։

 

Նյութի աղբյուրը՝ a1plus.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 558 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0