Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 3 » Nokia-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա
23:31
Nokia-ն կվերադառնա սմարթֆոնների շուկա

   Ֆիննական Nokia ընկերությունը պատրաստվում է ներկայացնել Android օպերացիոն համակարգով գործող մի քանի նոր սմարթֆոն, որոնցից մեկը կոչվում է Nokia D1С:

   Ինչպես հայտնում է tert.am-ը, հղում անելով՝ lenta.ru-ին, այն բյուջետային հեռախոս է՝ ոչ տպավորիչ տեխնիկական բնութագրով:

   Սմարթֆոնը համալրված է 8 միջուկանի Qualcomm Snapdragon 430 պրոցեսորով, 3 Գբ օպերատիվ հիշողությամբ: Ինչ վերաբերում է դրա էկրանի անկյունագծին, լուծաչափին ու տեսախցիկի որակներին, ապա որևէ բան հայտնի չէ:

     Նշվում է, որ մինչև տարեվերջ ներկայացվելիք նորույթների շարքում սմարթֆոններից զատ լինելու են նաև  պլանշետներ:

    Հիշեցնենք, որ Microsoft-ը 2014թ. գնել է Nokia-ի բջջային բիզնեսը, ինչից հետո ֆիննական բրենդի անունը վերացել է ընկերության արտադրած սմարթֆոններից՝ իր տեղը զիջելով Lumia անվանմանը:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 225 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0