Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 1 » «Նիվա»-ն ճանաչվել է Գերմանիայի ամենադանդաղ ավտոմեքենա
20:25
«Նիվա»-ն ճանաչվել է Գերմանիայի ամենադանդաղ ավտոմեքենա

 Գերմանական Focus Online հրատարակության լրագրողները կազմել են Գերմանիայի ավտոմեքենաների շուկայի հինգ ամենադանդաղ ավտոմեքենաների ցանկը:

    Ցանկի առաջին տեղը զբաղեցրել է ռուսաստանյան Lada 4x4 Taiga («Նիվա») ավտոմեքենան, որի առավելագույն արագությունը կազմում է 137 կմ/ժ: Այդուհանդերձ, լրագրողները ընդունել են, որ «Նիվա»-ն ամենագնացի լավ հատկանիշներ ունի:

      Երկրորդ տեղում հայտնվել է ճապոնական Suzuki Jimny-ն, որի առավելագույն արագությունը կազմում է 137 կմ/ժ: Երրորդ տեղը զբաղեցրել է ամերիկյան Ford Tourneo Connect-ը 145 կմ/ժ առավելագույն արագությամբ: Չորրորդը դարձել է գերմանական Volkswagen Multivan 2.0 TDI-ը` 146 կմ/ժ առավելագույն արագությամբ, իսկ հինգերորդը` ֆրանսիական Renault Kangoo DCI 75-ը` 150 կմ/ժ առավելագույն արագությամբ:

Կատեգորիա: Աշխարհում | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0