Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 30 » Նավթի գները 4%-ով նվազել են
12:46
Նավթի գները 4%-ով նվազել են

    Նավթի գները գրեթե 4%-ով նվազել են կանխատեսումների ֆոնին, որ ՕՊԵԿ-ի անդամները Վիեննայում նախանշված հանդիպման ժամանակ չեն կարողանա համաձայնության հասնել նավթի արդյունահանման ծավալների սառեցման հարցում: Այս մասին հաղորդում է news.am-ը, հղում անելով РБК-ին:

       Նավթի Brent տեսակի գինը հասել է 46.92 դոլար՝ մեկ բարելի դիմաց, ինչը 4%-ով ցածր է նախորդ ցուցանիշից:

     Reuters-ի փոխանցմամբ՝ սա բացատրվում է ՕՊԵԿ-ի գագաթաժողովից սպասելիքներով, որն այսօր մեկնարկելու է Վիեննայում: Վերլուծաբանները նշում են, որ նավթի արդյունահանումը սառեցնելուն ուղղված ջանքերին խանգարում է Իրանի եւ Իրաքի դիրքորոշումը, որոնք համաձայն չեն Սաուդյան Արաբիայի հետ:

    Macquarie Capital-ի վերլուծաբանները չեն բացառում, որ վերջնական որոշումը կարող է կայացվել «վերջին րոպեին»: Համաձայնության բացակայության դեպքում նավթի գները դոլարից ցածր ցուցանիշի կարող են հասնել, մինչդեռ պայմանավորվածության դեպքում նավթի մեկ բարելի գինը կարող է անցնել 50 դոլարից:

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 111 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0