Գլխավոր էջ » 2016 » Սեպտեմբեր » 6 » N զորամասի պահպանության տեղամասի տարածքում ենթասպայի դի են գտել
17:12
N զորամասի պահպանության տեղամասի տարածքում ենթասպայի դի են գտել

        ՀՀ քննչական կոմիտեի  ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։

 Քննչական կոմիտեի փոխանցմամբ 05.09.2016թ.՝ ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, հայտնաբերվել է նույն զորամասի ենթասպա Գեղամ Ալբերտի Եղիազարյանի դին:

      Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

        ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գ.Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

Կատեգորիա: Իրադրությունը սահմանին | Դիտումներ: 181 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0