Գլխավոր էջ » 2016 » Հոկտեմբեր » 18 » Մխիթարյանի վերադարձը Բորուսիա բացառված է. Վատցկե
21:29
Մխիթարյանի վերադարձը Բորուսիա բացառված է. Վատցկե

  Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն բացառել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից»: Գրում է Tert.am-ը:

    27-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգա է տեղափոխվել ամռանը, սակայն դեռ չի կարողանում հաստատվել թիմի հիմնական կազմում:

   «Ցանկացած խելամիտ ֆուտբոլիստ պետք է նախօրոք մտածի այն միջավայրի մասին, որտեղ տեղափոխվելու է: Երբ հանդես ես գալիս «Բորուսիայի» նման ակումբում ու քեզ մոտ սկսվում է ամեն ինչ ստացվել, տարօրինակ է այդ ամենը թողնել և հեռանալ այլ թիմ:

      Պետք է համակերպվենք համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստների՝ Հումելսի, Գյունդողանի ու Մխիթարյանի հեռանալու հետ:

       Մխիթարյանի պարագայում դա ֆուտբոլիստի որոշումն էր: Ռայոլան ինտելիգենտ է, իսկ մյուս կողմից անասուն: Նա ունի որոշակի գործելաոճ, սակայն այդ մասին արդեն գիտեինք, երբ բանակցում էինք Հենրիխի համար: Մինոն ճիշտ է գործել: Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» բացառված է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է «Kicker»-ը:

Կատեգորիա: Գյումրի սպորտ | Դիտումներ: 294 | Ավելացրեց: Susanna | - Վարկանիշ -: 0.0/0